Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Էնդի Քերոլն առաջին անգամ խոսել է սեռական բռնության մասին. Ֆուտբոլիստը խոստովանել է, որ «հայտնի ընկերոջ» կողմից հարձակման է ենթարկվել  

11:39, 25 սեպտեմբերի

Անգլիայի հավաքականի նախկին խաղացող Էնդի Քերոլը բացահայտել է, որ մի քանի տարի առաջ ինքը սեռական ոտնձգության զոհ է դարձել «հայտնի ընկերոջ» կողմից, ով հետագայում ստացել է երեք տարվա ազատազրկում։ Մարզիկը հետագա դատավարությունը նկարագրել է որպես «նվաստացուցիչ և սարսափելի» փորձառություն։

37-ամյա Քերոլն իր նոր՝ «Owning It» գրքում առաջին անգամ մանրամասն խոսել է։ Ֆուտբոլիստը խոստովանել է, որ երկար ժամանակ տատանվել է այդ պատմությունը իր հուշագրություններում ներառելու հարցում և վերջնական որոշումը կայացրել է միայն վերջին րոպեին՝ հրատարակչի հետ երկարատև քննարկումներից հետո։

«Ես ենթարկվել եմ սեռական ոտնձգության։ Ահա ես դա ասացի։ Սարսափելի է նույնիսկ մտածել դրա մասին, և մինչ օրս միայն մի քանի մարդ գիտեր դրա մասին»։

Հարձակվողը մեղավոր է ճանաչվել սեռական ոտնձգության մեջ և դատապարտվել երեք տարվա ազատազրկման։

Քերոլն ասել է, որ հարձակումը տեղի է ունեցել Նյուքասլի խաղից հետո երեկոյան։ Նրա խոսքով՝ իր այն ժամանակվա ընկերուհու «հայտնի ընկերը» իրեն հրավիրել է իրենց տուն՝ միասին բռնցքամարտ դիտելու։

Նրանց հարաբերությունները նկարագրելիս ֆուտբոլիստը գրել է, որ տղամարդը անընդհատ հրավիրել է իրեն և իր նախկին ընկերուհուն դուրս գալ զբոսնելու և նույնիսկ հագուստ է գնել իր համար։

«Նա ամուսնալուծված է և երեխաներ ունի, բայց ես չէի կարողանում ազատվել այն զգացումից, որ նա ինձ սիրում է ոչ միայն պլատոնական ձևով։ Երբ ես նրան հանդիպում էի երեկույթների ժամանակ, նա միշտ երիտասարդ տղաների հետ էր», - ասվում է գրքում։

Այդ երեկոյան Քերոլը տուն էր վերադառնում խաղից հետո, երբ տղամարդը նրան հաղորդագրություն է ուղարկել և հարցրել, թե ինչ է անում։ Ավելի ուշ նա հարցրել է, թե կարո՞ղ է գալ և միասին դիտել բռնցքամարտը։

Քերոլի ընկերուհին խորհուրդ է տվել նրան դադարեցնել ընկերոջը մերժելը և անտեսել նրան։ Ֆուտբոլիստի խոսքով՝ հյուրը շուտով զբաղեցրել է խոհանոցը և սկսել է խմիչքներ խառնել։ Որոշ ժամանակ անց Քերոլը գլխապտույտ է զգացել և կասկածել է, որ իր խմիչքին ինչ-որ բան է ավելացվել։ «Լավ, քնելու ժամանակն է։ Ես քո համար տաքսի կկանչեմ» », - ասացի ես նրան։ Սակայն տղամարդը պատասխանել է, որ կմնա ազատ սենյակում։ Քերոլը հետագայում պնդել է, որ արթնանալիս տեսել է, որ իր հյուրը սեռական ոտնձգություն է անում իր նկատմամբ։ «Ես մերկ եմ քնում, և երբ արթնացա, այս տղան վերմակի տակ էր և փորձում էր ինձ մինետ անել», - գրել է ֆուտբոլիստը։

Քերոլն ասել է, որ հարվածել է հարձակվողին և պահանջել, որ նա դուրս գա տնից։ «Ես նրան հարվածել եմ այնքան ուժեղ, որքան կարող էի, և նա ընկել է գետնին», - հիշել է մարզիկը։

Այնուհետև նա բռնել է տղամարդու ոտքերից և քարշ տվել դուրս՝ մուտքի մոտ։ Վերադառնալով տուն՝ Քերոլը փակել է դուռը, զանգահարել ոստիկանություն և դայակին։

«Եվ հետո հանկարծ ես մտածեցի. Կարո՞ղ է ես սպանեցի նրան», - գրել է նա։

Տղամարդը գիտակցության է եկել հենց այն ժամանակ, երբ ոստիկանությունը ժամանել է, և, ըստ Քերոլի, անմիջապես ոստիկաններին ասել է, որ ֆուտբոլիստը, իբր, առանց որևէ պատճառի հարվածել է իրեն։ Տղամարդը, ի վերջո, ձերբակալվել է, իսկ Քերոլը նույնպես տարվել է ոստիկանական բաժանմունք։

Հարձակվողը հետագայում մեղավոր է ճանաչվել սեռական ոտնձգության մեջ և դատապարտվել երեք տարվա ազատազրկման։ Նա նաև գրանցվել է սեռական հանցագործների գրանցամատյանում և արգելվել է այցելել այն գյուղը, որտեղ ապրում էր Քերոլը։

Ֆուտբոլիստն ինքը դատավարությունն անվանել թ «նվաստացուցիչ, ամոթալի և բացարձակապես սարսափելի»։ Մեղադրյալը հերքել է մեղադրանքները։

«Գործը ձգձգվեց երկու տարի։ Բացի իմ զուգընկերուհուց և նրա ընտանիքից, ոչ ոք ոչինչ չգիտեր դրա մասին, և նրանք բացարձակապես չէին աջակցում», - ասել է Քերոլը։

Նա նշել է, որ այն պահը, երբ ոստիկանությունը հայտարարել է մեղադրյալի մեղավորության մասին, հուզական ցնցում էր իր համար։

«Ոստիկանությունը զանգահարեց ինձ և ասաց, որ նա մեղավոր է ճանաչվել, և ես սկսեցի անվերահսկելիորեն լաց լինել»։

Քերոլը խոստովանել է, որ միջադեպի հետևանքները ազդել են իր կյանքի գրեթե բոլոր կողմերի վրա։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search